Foto

Ալիևն Աստանայում հոխորտացել ու Հայաստանին սպառնացել է նոր պատերազմով

Արհեստածին Ադրբեջանի բռնապետն Աստանայում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին կրկին հոխորտացել ու անհիմն հայտարարություններ է արել:

«Հայաստանը մինչև հիմա չի հանել իր զինված ուժերն ադրբեջանական տարածքներից: Մենք դեռ համբերություն ենք ցուցաբերում, բայց այն ևս անսահման չէ: Բացի այդ, Հայաստանը պետք է ապահովի անխափան կապ Ադրբեջանի և Նախիջևանի միջև (Բերձորի միջանցքի պես): Եթե 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այդ երկու կարևոր կետերը չկատարվեն, մենք ընտրության այլ տարբերակ չենք ունենա, քան ադեկվատ գործելը»,-ասել է Ալիևը:

Փաստորեն՝ մինչև հիմա եռակողմ հայտարարության որևէ դրույթ չկատարած երկրի բռնապետը սպառնում է Հայաստանին և պահանջում, ըստ էության, կազմալուծել Արցախի պաշտպանության բանակը՝ քանի որ ՀՀ ԶՈւ որևէ զինծառայող Արցախում արդեն քանի ամիս է՝ չկա:

Անպատժելիության, իր անմիջական հրահանգով իրականացված ռազմական հանցագործությունների, ՀՀ սուվերեն տարածք ներխուժելու և դրանք օկուպացնելու համար երբևէ պատասխան չտալու հետևանքով Ալիևն այնքան է լկտիացել, որ նման բարձր ամբիոնից հոխորտում ու կրկին սպառնում է Հայաստանին: