Foto

Քննարկվել է Արցախ-Ադրբեջան ձևաչափով առանձին բանակցությունների տարբերակը, ՀՀ-ն այն մերժել է. ԱԺ նախագահ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ քննարկվել է Արցախ-Ադրբեջան ձևաչափով առանձին բանակցությունների տարբերակը, սակայն Հայաստանն այդ տարբերակը մերժել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Սիմոնյանն ընդգծել է, որ Հայաստանը պետք է մաքսիմալ ներգրավված լինի այդ խոսակցությունների մեջ:

«Քննարկվել է, եղել է մի տարբերակ, որտեղ Արցախը միայնակ մնա, Հայաստանը դրան չի համաձայնվել: Քննարկվում են տարբեր տարբերակներ, տարբեր գործընկերներ ինչ-որ առաջարկներ են անում: Հայաստանը դրան չի համաձայնվել: Հետագայում, թե ինչ կլինի, բանակցությունները ցույց կտան»,- ասաց Սիմոնյանը: