Foto

Բրյուսելում այսօր որոշում կկայացվի Հայաստան ուղարկվելիք քաղաքացիական առաքելության վերաբերյալ

Ակնկալվում է, որ Եվրամիության անդամ երկրների դեսպանները հոկտեմբերի 11-ին Բրյուսելում կքննարկեն ու որոշում կկայացնեն Հայաստան ուղարկվելիք քաղաքացիական առաքելության վերաբերյալ, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանին՝ վստահությունն ամրապնդելու և դելիմիտացիային նպաստելու համար։

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, այդ մասին Եվրախորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովում հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Առաքելություն ուղարկելու մասին որոշումը դեռ պետք է ընդունվի անդամ երկրների կողմից Քաղաքական ու անվտանգության հանձնաժողովում։ Միության անդամ երկրների, ինչպես նաև Եվրախորհրդարանի լիակատար աջակցությունը ծայրաստիճան կարևոր են Եվրամիության խաղաղասիրական ջանքերն իրագործելու համար», – ասել է Կլաարը։