Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Դեվդորակ թունելը հոկտեմբերի 11-ին՝ ժամը 10։00-17։00-ն, տեխնիկական աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Նշվում է, որ գործելու է թունելին հարակից այլընտրանքային ավտոճանապարհը։









