Foto

Անոմալ է դառնում մի երևույթ, որն արտառոց է. մենք ազգովի դեպրեսիայի մեջ ենք․ հոգեբան

Սեպտեմբերի  28-ին ադրբեջանական հեթական ռազմական գործողության արդյունքում ունեցանք 3 զոհ։ Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Հասարակություն ամեն օր հետևում է լրատվությանը՝ սհամանային իրավիճակի մասին տեղեկանալու ցանկությամբ, իմացավ զոհերի մասին, հիշեց թե քանի հոգի են այսօր զոհվել և վերջ։ Դեռ օրեր առաջ զոհեր ունենալուց հետո կառավարության նիստերը սկսվում են մեկ րոպե լռությամբ, իսկ երեկվա նիստը սովորականի նման էր՝ թիմակիցները հոտնկայս ընդունեցին իրենց վարչապետին։ Նախորդ անգամ, երբ լռության րոպե էր՝ զոհերը 49-ն էին, ապա հավանաբար 207-ը, իսկ հիմա 3։ Քիչ զոհերի դեպքում ամեն բան կարգի՞ն է։ Թեմայի վերաբերյալ Vesti.am-ի հետ զրույցում մասնագիտական կարծիք է հայտնել քաղաքական հոգեբան Միհրդատ Մադաթյանը։

-          Պարո՛ն Մադաթյան, վերջին 3 զոհերի մասին նույնիսկ չխոսվեց։ Նախկինում սահմանին ամեն մի զոհը ողբերգություն էր յուրաքանչյուրիս համար։ Այդ ի՞նչ է փոխվել մեր հասարակությունում։

-          Անոմալ է դառնում մի երևույթ, որն արտառոց է։ Երբ հանգիստ պայմաններում մենք ապրում ենք և հանկարծ տեղի է ունենում ինչ-որ միջադեպ՝ սահմանին կրակոց, զոհ, վիրավոր, այդ դեպքում մենք ունենում ենք հոգեբանական լուրջ խնդիրներ և ինչ-որ կերպ փորձում ենք դիմակայել։ Մարդն, ով ամեն օր տոնի մեջ է, դա իր համար այլևս հաճելի չէ, ամբողջ կայնքում ծովափին բնակվողի համար, ծովը կուրորտ չէ։ Մենք արդեն երկու տարի է քրոնիկ ունենք զոհեր, որոնց այսօրվա իշխանությունը փորձում է ներկայացնել գլխաքանակով, ոչ թե անձերով։ Առ այսօր մենք չունենք հրապարակված անուններ, անձնավորված չէ։ Ցավոք սրտի, այսօր այդ սուգը, որ զոհերի հարազատները կրում են մենակ, մենք իրենց կողքին չենք, չենք սատարում։

-          Հասարակության մեջ զոհված զինվորը, սևազգեստ մայրն այլ արժեք ուներ։ Նրանց հանդեպ հարգանքն առանձնահատուկ էր։ Ե՞րբ և ի՞նչը փոխվեց, որ հասնաք մի կետի երբ սևազգեստ մայրերին իրենց որդիների շիրմներից բերման են ենթարկում ոստիկանության բաժիններ։

-          Արժեքների կորուստ կա։  2018թ-ից առ այսօր կասկածի տակ են դրվել հերոսների կերպարները։ 1998թ-ից ստեղծվել էին փարոսներ, որոնց մարդիկ ձգտում էին։ Փորքրիկներին զինորական համազգեստ էին հագցում և փորձում էին ոգևորել Մոնթեի կերպարով, Սպարապետի կերպարով, գեներալներ Մանվելի կամ Սեյրան Սարոյանի կերպարներով։ Ես չեմ ուզում նրանց, որպես անձ նայել, գուցե իրենց կյանքում ինչ-որ բան այնպես չեն արել, դա մի կողմ թողած, բայց հայրենիքի համար իրենց արածը կարող է ուղենիշ լինել։ Այդ կերպարները ստորադասվեցին և 2018թ-ին բերվեցին այլ կերպարներ։ Նախկինում նման դեպք չի եղել, որ սևազգեստ մայրերին այդպես ստորացնեն։ Ինքը՝ Փաշինյանը, նախկինում, բազմիցս սպեկուլյացրել է այն միտքը, որ սևազգեստ մայրերին համապատասխան վերաբերմունք չի ցուցաբերվում՝ ֆինասական օգնություն և այլն։ Հիմա կարմիր բերետավորները նրանց ամենդաժան ձևով հեռացնում են իրենց որդիների շիրմներից՝ ավելի մեծ մարդկային ստորություն ես չեմ պատկերացնում։

-          Ապրիլյան պատերազմից հետո, Բաղրամյան 26-ի դիմացից կրկին բերման ենթարկվեցին սևազգեստ մայրեր՝ ընդ որում նրանցից և ոչ մեկ կոտրվածք չստացավ և այլն։ Այս ժամանակ հասարակության մոտ միանշանակ կարծիք կար՝ երևույթը մեղմ ասած սխալ է և ընդունելի չէ։ Հիմա այս միջադեպին սատարողներ կան, ովքեր գտնում են, որ մայրերն են մեղավոր։ Ի՞նչն է փոխվել։

-          Նույնիսկ հին ժամանակներում, երբ մարդը դեմ է եղել եկեղեցուն և նրան եկեղեցու բակում չեն թաղել, երբեք չի եղել, որ հարազատներին թույլ չտան գնալ նրա գերեզմանին։ Եռաբլուրից սևազգեստ մայրերին բերման ենթարկելը ստորության գագաթնակետ է։ Իսկ հասարակությունը միատարր չի, միշտ էլ եղել են և կան հասրակության շերտեր, որոնք կողմ են արատավոր երևույթներին։ Հասարակության մի մասը դեմ է այս ամենին, և սրա պատասխանը չի տրվել իշխանությունների կողմից և սա առաջին ցուցանիշն է, որ արատավոր երևույթի մասին ենք խոսում։ Երևույթը անբարոյականություն է։

-          Մինչ այս պահը որդի կորցրած ծնողներին փորձեցին ինչ-որ չափով վարկաբկել կամ հասրակությունից նրանց առանձնացել՝ գնալ Աննա Հակոբյանի կազմակերպած խնջույքին և պարել ինչ-որ անընդունելի երաժշտության տակ, մասնակցել ֆուրշետի և դժհոգել, որ ուտելիքն այն չէր և այլն։ Սա նպաստե՞լ է, որ նրանց կերպարը վարկաբեկվի։

-          Իհարկե, ԶԼՄ-ով մեծ աշխատանք է կատարվում և դրանից հետո հանրության մեջ կլինի մի զանգված, որի համար նորմալ կլինի այս երևույթը։ Հայոց պատմության մեջ սուգը միշտ ընդունելի և կիսելի էր։ Նույնիսկ ոչ հաշտ հարևանները և բարեկամները սգի ժամանակ իրար կողք էին՝ կիրսում էին վիշտը, կարեկցում էին։ Մեզ  մոտ հանգուցյալին հարգելն ավանդույթ է, հատկապես՝ պատերազմում զոհվածին։ Սա վարկաբեկվել է այնքան, որ ինչ-որ մեկի մահով նույնիսկ ուրախանում ենք։ Միգուցե կան մարդիկ, որ զոհվածի մոր նկատմամբ այս տեսարանն ընդունելի են համարում, բայց նրանց ուղենիշ վերցնել և այսել, որ հայ ազգն այդպիսին է, ընդունելի չէ։ Կապ չունի, թե ով է իշխանության, երևույթն անբարոյական է։ Եվ, այո՛, հասարակության մեջ էլ անբարոյականներ կլինեն, որ կարդարցնեն։ Այո՛, ստորադասում եղել։ Խորը հարգանքով բոլոր ծնողների և նրանց որդիների շիրիմների նկատմամբ՝ պետք է ասեմ, որ մեղքի փոքրիկ բաժին կա նաև այն սևազգեստ ծնողների արարքում, ովքեր դրամով կամ մի փոքրիկ սեղանով գնացին և ինչ-որ բաներ խոսեցին, իրենք սկսեցին ստորադասել երեխաների հիշատակը և արած գործը։

-          Պարո՛ն Մադաթյան, պետական տոները ևս սգո օրեր դարձան։ Անկախության օրն անգամ չնշվեց։ Սա միայն պատերազմո՞վ է պայմանավորված։

-          Ինչպես կարելի է ուրախություն նշել, երբ օրերս Ջերմուկում նորից 4 երիտասարդ է զոհվել և 9-ը վիրավորվել։ Ուղղակի բարոյապես չի կարելի այդ ուրախությունը նշել։ Այդ երիտասարդները կարող էին վաղը մարդ բուժել, երկիր կառուցել, գիտությամբ զբաղվել նրանք՝ մի ամբողջ սերունդ, զոհվել են։ Եթե կա մարդ, որ հանգիստ խղճով կարողանում է ձեռքերը վեր բարձրացնել, դա իր բարոյականության սահմանում է։ 

-          Ազգային ժողովում ժողովրդավարության համար կարելի է ծափ տալ, բաց անկախության տոնին զինվորական քայլերթ, թեկուզ դեպի Եռաբլուր, չի կարելի՞, Հանրապետության հրապարակում մի բարձր դրոշ ծածանել չի կարելի՞։

-          Հարցադրումների մտքերը ճիշտ են։ Ժողվրդավարության մասին խոսելն արդեն ծիծաղելի է, այն այսօր զրոյական մակարդակի վրա է։ Ժողովրդվար էր, երբ զոհվածի ծնողն իր որդու շիրմի վրա չէր ուզում տեսնել որևէ մեկին։ Այդ ծնողները ժողովրդի մի մասն էին, ովքեր բարձրաձայնում էին իրենց ցանկությունը, բայց այդ ժողովրդավարությանն ինչ արեցին։ Այսօր Հայաստանում չգիտես ինչ տեսակի ժողովրդավարություն է, որ Արևմուտքին են ներկայացնում, բայց ներսում մենք գիտենք, որ ունենք քաղբանտարկյալներ, խոսքի ազատություն գոյութուն չունի։ Իսկ ինչ վերաբերում է ծափ տալուն՝ ծափ տվողն էլ են իրենք, ներկայացնողն էլ  են իրենք։ Այսօր եթե Հ1-ը մի ավստրիացի նայի, կմտածի, որ այստեղ ամբողջ օրը տոն է, բայց մենք գիտենք, որ այդպես  չէ։ Մենք ազգովի դեպրեսիայի մեջ ենք։ Եթե մի մտածող օտարերկրացի գա, այստեղ մի քանի ամիս ապրի նույն վիճակում կհայտնվի։

Հեղինակ: Աննա Ավետիսյան