Foto

Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին հրավիրել են ՀՀ ԱԳ նախարարություն. ՀՀ ԱԳՆ

Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին հրավիրել են ՀՀ ԱԳ նախարարություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հայաստանի ԱԳՆ-ն NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի վերջերս արած հայտարարությունը, թե ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան կատարած այցի օրինակով այցելությունները նպաստում են հակամարտությունների սրմանը:

«Հայաստանում Բելառուսի դիվանագիտական առաքելության ղեկավարը հրավիրվել է ՀՀ ԱԳ նախարարություն, որտեղ նրան է փոխանցվել հայաստանյան կողմի մտահոգությունն ու նկատառումները վերոնշյալ հայտարարության կապակցությամբ»,-նշել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը: