Foto

Պարսից ծոցի անվտանգությունը կապահովվի արտատարածաշրջանային ուժերի դուրսբերմամբ. Մուհամեդ Բաղեր Ղալիբաֆ

Պարսից ծոցի անվտանգությունը կապահովվի արտատարածաշրջանային ուժերի դուրսբերմամբ։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ խորհրդարանի նախագահ Մուհամեդ Բաղեր Ղալիբաֆը, գրում է Mehr-ը։

Նրա խոսքով՝ այսօր Իրանի զինված ուժերը տարածաշրջանում խաղաղության և կայունության խորհրդանիշն են։ 

Նա նշել է, որ անդրտարածաշրջանային երկրները ձգտում են ապակայունացնել Պարսից ծոցի տարածաշրջանը, որպեսզի պաշտպանեն «ապօրինի սիոնիստական ​​ռեժիմը եւ թալանեն այս տարածաշրջանի ռեսուրսները»։