Foto

Ռադ եղիր, դու իրավունք չունես գաս էստեղ. զոհվածների մայրերը Ավանեսյանին թույլ չտվեցին ծաղիկ դնել

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր զոհված զինծռայողների մայրերը թույլ չտվեցին առողջապհության նախարար Անահիտ Ավանեսյանին ծաղիկներ դնել զոհվածների շիրիմներին:

«Իրավունք չունես դու գաս էդտեղ, դուրս անցի, ծաղիկ չդնես:  Դավայ-դավայ, իջի գնա: Ռադ եղի: Ծաղիկ չդնես, արժանի չի քո ծաղիկն էդ երեխեքին: Դուք եք մեզ էսօրը գցել, որ մեր բերանը լեզու դրեցիք ու ամեն ինչ էսօր ասում ենք ձեզ, ձեր տականք ղեկավարին: Այ տենց տուզիկ-տուզիկ գաք ու գնաք, ախոռաշներ: Մյուսը երեխուդ վրա կդնես ծաղիկ: Բա իջի, ուր ես գնում գող շան նման»,-ասաց ծնողներից մեկը:

Անահիտ Ավանեսյանը արագ ծաղիկներ դրեց ու հեռացավ այլ ճանապարհով:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ոստիկանական հսկայական ուժեր էին կենտրոնացել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Առավոտյան ժամը 6-ից այստեղ էին մեծ թվով անվտանգության աշխատակիցներ:  Կարմիր ու սեւ բերետավորներ շղթա էին կազմել: Ինչ-որ պահի կարմիր բերետավորները սկսեցին քաշքշելով բերման ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին, այդ թվում կանանց, որոնք եկել էին այստեղ թույլ չտալու, որպեսզի Անկախության օրվա տոնի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն այցելի «Եռաբլուր»:

Ոստիկանները խոչընդոտել են նաեւ լրագրողների եւ օպերատորների աշխատանքը՝ նրանց հրելով իջեցնելով «Եռաբլուրի» եկեղեցու հատվածից: