Foto

Համենայն դեպս, Փելոսին չհակադրվեց մեզ․ Վահե Հակոբյանը՝ Նենսի Փելոսիի հետ հանդիպման մասին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին և կոնգրեսականները կիրակի փակ հանդիպում են ունեցել նաև ԱԺ ընդդիմադիր 2 խմբակցությունների հետ։ Մասնակցել են Հայկ Մամիջանյանը, Թագուհի Թովմասյանը, Սեյրան Օհանյանը, Իշխան Սաղաթելյանը, Աննա Գրիգորյանն ու Վահե Հակոբյանը։ Ընդդիմության ներկայացուցիչները խոսնակին ներկայացրել են ժողովրդավարության մասին ուռճացված պատկերի հակառակ կողմը՝ քրեական հետապնդումներ, դատավորի կողմից ոչ իրավաչափ որոշումներ, քաղաքական հետապնդումներ։ Բանականաբար, խոսակցության առանցքում հայ-ադրբեջանական հիմնախնդիրն է եղել և թշնամու պարբերաբար կրկնվող ագրեսիան։ Փելոսիի հետ հանդիպման և դրա արդյունքների վերաբերյալ Vesti.am-ը հարցեր է ուղղել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին։

-       Պարո՛ն Հակոբյան, հանդիպմանն ի՞նչ հիմնական խնդիրներ եք բարձրացրել։

-       Տիկին Փելոսիի հետ քննարկել ենք իր այցի նպատակները։ Մասնավորապես՝ ԱՄՆ-ի փորձը տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու համար։ Իհարկե, ասել ենք, որ ողջունում ենք ցանկացած միջնորդություն, որը նպաստում է մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Շատ կտրուկ մատնանշել ենք, որ այն, ինչ իշխանությունը փորձում է ցույց տալ իբրև դեմոկրատական նվաճումներ, չի համապատասխանում իրականությանը՝ ռեպրեսիաներ, ճնշման տակ կայացվող դատական որոշումներ...

-       Ձեր մտահոգությունները կիսե՞ց տիկին Փելոսին։

-       Համենայն դեպս՝ չհակադրվեց։

-       Ադրբեջանական ագրեսիային վերաբերող գործուն քայերի մասին խոսե՞լ եք։

-       Այո՛, նշել ենք, որ ողջունում ենք, որ դատապարտում են Ադրբեջանի գործողությունները, բայց դա մեզ համար քիչ է և դա մենք սպասում էինք ավելի վաղ՝ 44 օրյա պատերազմի ժամանակ։ Ասել ենք՝ դեռ այն ժամանակ էր պետք քայլերով ցույց տալ, որ դատապարտելի է թուրք-ադրբեջանական այս ագրեսիան։

Հեղինակ: Աննա Ավետիսյան