Foto

Զատուլինը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի, Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ

ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Զատուլինը այցելել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տուժած Ջերմուկ քաղաք։

Զատուլինն այցի ընթացքում  հանդիպել է Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ: Հանդիպում է տեղի ունեցել նաև «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։

Քննարկվել են ներքին և արտաքին օրակարգը, ռուս-հայկական հարաբերությունների զարգացումը։