Foto

Նախաձեռնում եմ ակտիվ հանրային գործունեություն, որն ունենալու է ինստիտուցիոնալ հիմքեր․ Արման Թաթոյան

«Ինչպես և խոստացել էի, ես նախաձեռնում եմ ակտիվ հանրային գործունեություն, որն ունենալու է ինստիտուցիոնալ հիմքեր»,- այս մասին ասուլիսի ընթացքում հայտնեց Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ Նա նշեց, որ ստեղծել են նոր կապմակերպություն, որը կոչվում է «Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ, որը ունի հռչական նպատակներ։ 

Դրանք են՝

Հայաստանում ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդում,

ՄԻՊ և սոցիալական արդարության, 

ազգային անվտանգության ապահովումը , 

գիտակրթական և հետազոտական գործունեությունը,

հանրային իրազեկումների միջոցով հասարակությունում գիտելիքների մակարդակի բարձրացումը, 

Հայաստանի, Արցախի և հայկական սփյուռքի միջև կապերի, համահայկական համերաշխության ապահովումը և ազգային արժեքների պաշտպանությունը։ 

Թաթոյանը հատուկ նշեց, որ այս կազմակերպությունը չունի որևէ օլիգարխի կամ մեծահարուստի  ֆինանսավորում, այն հիմնված է Սփյուռքի մեր հայրենակիցների ֆինանսավորման հիման վրա։ 


Հեղինակ: Թամարա Աբրահամյան