Այս պահին «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում ընթանում է օրերս Ազգային Ժողովի դիմաց կայացած ինքնաբուխ հավաքի մասնակիցների պահանջով հանդիպումը ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Այս մասին հայտնում են Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից։
Հիշեցնենք նաև, որ մոտ օրերս Ռոբերտ Քոչարյանը հանդես կգա մամուլի ասուլիսով:









