Ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկում հայտնված տեսանյութից հարազատները ճանաչել էին ժամկետային զինծառայող, 2002թ․-ին ծնված Դավիթ Գիշյանին։ Տեսանյութից պարզ էր դարձել, որ վերջինս վիրավորում է ստացել ուսի շրջանում և հայտնվել գերության մեջ։
Երկա, սակայն, հայտնի դարձավ, որ Դավիթ Գիշյանը սպանվել է՚
Aysor.am-ի հարցմանն ի պատասխան՝ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը հայտնեց, որ Դավիթ Գիշյանը, փաստացի, սպանվել է գերության մեջ։









