Foto

Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի պատմական այցը Հայաստան

Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ողջունում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) պատմական այցը Հայաստանի Հանրապետություն։ Համագումարը նշում է, որ խոսնակի այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ադրբեջանական զինուժն այս շաբաթ հարձակվեց Հայաստանի վրա՝ հրետակոծելով Հայաստանի արևելյան և հարավարևելյան սահմանների երկայնքով տեղակայված քաղաքացիական բնակավայրեր՝ բացահայտորեն խախտելով 2020թ.-ի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության դրույթները:

«Խոսնակ Փելոսիի այցը Հայաստան ազդանշան է հղում ողջ տարածաշրջանին ամերիկյան արժեքների իրական նշանակության մասին»,– ասել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին։ – Խոսնակ Փելոսիի ներկայությունը Հայաստանում՝ ԱՄՆ-ի ամենաբարձրաստիճան պաշտոնյայի, ով այցելել է Հայաստան անկախությունից ի վեր, խորհրդանշական ուժ և ժողովրդավարության պահպանման ծայրահեղ կարևոր նշանակություն է հաղորդում»: