Foto

Գեղարքունիքի ուղղությամբ շարունակվում են Ադրբեջանի ԶՈւ-ի կրակոցները

Գեղարքունիքի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցները շարունակվում են։ Այս մասին 24News-ին ասաց Նորաբակի գյուղապետ Վազգեն Ասատրյանը՝ անդրադառնալով հրադադարի մասին լուրերին։

Նրա խոսքերով՝ սարերում դեռևս ծուխ, կրակ է երևում, հակառակորդը շարունակում է կիրառել հրետանի, գնդացիր և այլ զինատեսակներ։

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանն ասաց, որ հրադադարի հաստատման մասին պաշտոնական տեղեկություն չեն ստացել։

 

Սերգեյ Առաքելյան