Foto

Ադրբեջանի փոխվարչապետը՝ Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորում մասին

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը կարծում է, որ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի։

«Բաքուն շահագրգռված է Երևանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, ինչպես նաև պատրաստ է բանակցությունների՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ Հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի», - ասել է Մուստաֆաևը, ում խոսքերն է մեջբերել «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը։

Ըստ Ադրբեջանի փոխվարչապետի՝ Բաքուն և Երևանը կարող են կարգավորել հարաբերությունները միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչմամբ՝ միջպետական ​​հարաբերությունների հաստատման շրջանակներում։

Փոխվարչապետը հավելել է, որ 3+3 հարթակը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Թուրքիա, Ռուսաստան, Իրան) կամրապնդի տարածաշրջանային անվտանգությունը։

Աղբյուրը՝ Aysor.am