Foto

693 մլն դրամ՝ 6 մարզում սուբվենցիոն ծրագրերն ավարտին հասցնելու համար

«Նախագիծը վերաբերում է բյուջեից 693 մլն դրամ հատկացնելուն և 6 մարզում 15 սուբվենցիոն ծրագիր ավարտին հասցնելուն»,-կառավարության նիստում հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ զեկուցելով հերթական սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար պետական բյուջեից հատկացվող գումարներին:

«Արարատի մարզում մեկ ծրագիր է՝ 71 մլն դրամ արժողությամբ, Գեղարքունիքում՝ 3 ծրագիր՝ 70 մլն դրամ, Լոռու մարզում՝ մեկ ծրագիր՝ 23 մլն դրամ, Շիրակում մեկ ծրագիր՝ 29 մլն դրամ, Սյունիքի մարզում՝ 4 ծրագիր՝ 353 մլն դրամ և Վայոց ձորում 5 ծրագիր՝ 145 մլն դրամ: Ծրագրերի մի մասն ավարտվել է, մի մասն ավարտական փուլում է»-ասաց Սանոսյանը:

Նախարարի խոսքով՝ ծրագրերն 15-ն են, որոնք 11 բնակավայրում են իրականացվել, և 3 ծրագիր 2022 թվականի են և ավարտվել են:

«Այսպիսով, մենք այսօրվա նախագիծն էլ հետը կունենանք, որ հունվարից սկսած մինչև հիմա 303 ծրագրի համար կառավարությունն արդեն տրամադրել է 8 մլրդ 758 մլն դրամ գումար»,-ասաց Գնել Սանոսյանը:

Նիստը վարող փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն էլ ավանդույթի համաձայն ընթերցեց համայնքների կողմից իրականացվող բոլոր այդ ծրագրերը, որոնք համաֆինանսավորվում են պետական բյուջեից: