Foto

Պուտինը պետական այցով կժամանի Հայաստան

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով կժամանի Հայաստան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից:

«Նախարարներ Միրզոյանն ու Լավրովը քննարկել են Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Հայաստան նախատեսված պետական այցի ու Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի կազմակերպման ընթացքը»,- ասված է հաղորդագրության մեջ։