Foto

Իրանը Հայաստանում մեքենաների արտադրության գործարան կկառուցի

Հայաստանը ողջունում է երկրում իրանական արտադրության ավտոմեքենաների գործարան կառուցելու ծրագրերը։ Այս մասին հայտարարել է Իրանի Առեւտրի խթանման կազմակերպության (TPOI) ղեկավար Ալիռեզա Փեյման-Փաքը, գրում է Mehr-ը։

Իրանցի պաշտոնյան երկուշաբթի հանդիպել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի հետ։ Կողմերը քննարկել են առեւտրային հարաբերությունների զարգացումը, ապրանքների տարանցման այլընտրանքային ուղիները, Հայաստանում իրանական ավտոմեքենաների արտադրության գծի կառուցումը եւ կենցաղային ու էլեկտրատեխնիկայի արտադրության գծով համատեղ գծի կառուցումը։