Foto

ԼՂ-ում ու Սիրիայում կուտակած փորձը հաշվի են առել ՌԴ ռազմական բուհերի ծրագրում. Գերասիմով

Ռուսաստանի ռազմական բուհերի ուսանողների և կուրսանտների վերապատրաստման ծրագրերը թարմացվել են՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության, Սիրիայում զինված ուժերի կիրառման և Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության փորձը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ զրույցում։ Տեղեկությունը հայտնում է «Զվեզդա» հեռուստաընկերությունը։
Նրա խոսքով` նոր ուսումնական տարում հիմնական ջանքերը կկենտրոնացվեն մարտական իրավիճակում զորամասերի, կազմավորումների և տարբեր զորամիավորումների կառավարման գործնական հմտությունների ձևավորման վրա։
Հատուկ ուշադրություն է պետք դարձնել ռոբոտատեխնիկական համալիրների ու համակարգերի, անօդաչուների մարտական կիրառման ու շահագործման հարցերի ուսումնասիրմանը։
Հիշեցնենք` 2020թ.-ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։