Foto

Վթար՝ Սպիտակում. մահացածը ՌԴ-ից ժամանել էր քրոջ հարսանիքին մասնակցելու համար

Այսօր՝ օգոստոսի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի՝ Սպիտակի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են Chrysler և Volksagen Golf մակնիշի ավտոմեքենաները։Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» ԲԿ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Սպիտակի և Վանաձորի բժշկական կենտրոնների շտապօգնության բրիգադները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել: 

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Կայքի տեղեկություններով՝ մահացածը ՌԴ քաղաքացի էր, 2 օր առաջ մասնակցելիս է եղել քրոջ հարսանեկան արարողությանը և Լոռու մարզից մեկնում էր Տավուշի մարզ՝ ծնողների մոտ։ Որոշ տեղեկություններով՝ վիրավորներն են «Վանաձոր»ԲԿ-ի գլխավոր բժիշկ Վահագն Մկրտչյանն ու նշված ԲԿ-ի փոխտնօրեն Մեսրոպ Հազրոյանը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Volkswagen-ի վարորդը, ով Սպիտակից դեպի Վանաձոր ընթանալիս դուրս է  եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Chrysler-ին, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում։