Հայաստանի կառավարությունը չի փոխհատուցի «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունից տուժած տնտեսավարողներին:
Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նրա խոսքով՝ «Սուրմալու» տոնավաճառում աշխատող գործարարները չէին ապահովագրել իրենց գույքը:
«Կառավարությունը չի կարող իր վրա գործառույթ վերցնել և փոխհատուցել այն ծախսը, որն ապահովագրական ընկերությունը պետք է փոխհատուցեր: Եթե գործարարը այդ ռիսկը մեծ չի համարել, ապա կառավարությունը անելիք չունի այստեղ»,- ասել է նա: