Foto

Քայլ Արայիկ Հարությունյանով

Եթե Բերձորի բնակիչներին ասում են, որ Արայիկ Հարությունյանի հրամանով պետք է տներից դուրս գան ու քաղաքն էլ հանձնում են Ադրբեջանցիներին, ապա Նիկոլի երեկվա դերասանությունն ինչի համար էր:

Եկեք միասին կշռադատենք:

Եռակողմ հայտարարության տակ ստորագրել է Նիկոլը, այլ ոչ թե Արայիկ Հարությունյանը և դրա կատարման, պահանջների ապահովման պատասխանատուն Նիկոլն է: Բայց, չգիտես ինչու, Բերձորի ու հարակից բնակավայրերի հանձնման գործողությունները կատարվում են Արայիկ Հարությունյանի կարգադրություններով: Ինչո՞ւ: Եթե, ըստ Նիկոլի, հայկական դիվանագիտությունը պետք է ամեն ինչ անի, որ ադրբեջանական կողմը կատարի իր ստանձնած պարտավորությունները և կամայականորեն չմեկնաբանի նոյեմբերի 9-ի փաստաթղթի դրույթները, ապա ո՞վ է Արայիկ Հարությունյանը, որ ինքնագլուխ որոշումներ է կայացնում տարածքային հարցերի վերաբերյալ: Այսինքն, Նիկոլը տպավորություն է ստեղծում, թե հայկական մի կողմը՝ Հայաստանի Հանրապետությունը, ամեն ինչ անում է, որ Ադրբեջանը մնա նոյեմբերի 9-ի համաձայնությունների շրջանակներում, բայց հայկական երկրորդ կողմը՝ ոմն Արայիկ Հարությունյան, հանձնում է  Բերձորը:

Հիմա վերադառնանք վերը բարձրացված հարցին՝ Նիկոլի երեկվա դերասանությունն ինչի՞ համար էր: Պատասխանը մակերեսին է՝ Բերձորի ու շրջակա բնակավայրերի հանձնումը, դրանց բնակիչների հետագա ճակատագիրը թողնվում է Արայիկ Հարությունյանի խղճին:

Մի հստակեցում՝ այնպես չէ, որ Արայիկ Հարությունյանը գործում է Նիկոլից անկախ, այնպես չէ, որ մինչև հիմա կատարվածի մեջ Արայիկ Հարությունյանն իր կայուն մասնակցությունը չունի և այս հոդվածը Արայիկ Հարությունյանին անմեղ զոհ ներկայացնելու նպատակ չունի: Բայց Արայիկ Հարությունյանն այս պահին զոհաբերվող հերթական զինվորիկն է, որը պետք է երկարաձգի Նիկոլի իշխանությունը էլի մի քանի շաբաթ կամ ամիս:

 

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան