Foto

«Նման քննարկում Արցախի ղեկավարության հետ ունեցել ենք, ասել են՝ մեկ ամսվա ընթացքում կամ մինչև ամսվա վերջ դուրս գանք Բերձորից». Բերձորի քաղաքապետ

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը հերքեց շրջանառվող լուրերը, թե իբր ռուս խաղաղապահները փակել են Բերձորի միջանցքը և թույլ չեն տալիս, որպեսզի Հայաստանից գնացողները մտնեն Արցախ։

«Լաչինի միջանցքն անխափան գործում է, նման խնդիր չկա, բոլոր տրանսպորտային միջոցները հանգիստ երթևեկում են։ Այնպես որ՝ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- նշեց Նարեկ Ալեքսանյանը։

Ինչ վերաբերում է մեկ ամսվա ընթացքում Բերձորը լքելուն, Նարեկ Ալեքսանյանը փոխանցեց.

«Նման քննարկում Արցախի ղեկավարության հետ ունեցել ենք, նրանք ներկայացրել են ընդհանուր իրավիճակը և ասել, որ մեկ ամսվա ընթացքում կամ մինչև ամսվա վերջ դուրս գանք Բերձորից»։