Foto

Ադրբեջանի հետ որևէ ձևաչափով գոյակցությունը արցախցիների համար բացառված է. «Ապրելու երկիր»

Օգոստոսի 1-ին, Արցախի Հանրապետության մի շարք հատվածներում Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքները նպատակ ունեն Արցախի Հանրապետության բնականոն կյանքը հերթական անգամ խաթարել՝ շարունակելով Արցախի հայաթափության պետական ծրագիրը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Արցախյան վերջին պատերազմից հետո Արցախի գրեթե ամբողջ բնակչության վերադարձը հայրենիք, ակնհայտ է, խախտել է Ադրբեջանի բոլոր ծրագրերը, իսկ Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակի՝ իր հայրենիքը պաշտպանելու առաքելության կատարումը փաստում է, որ Արցախը վճռական է իր ապագան կանխորոշելու հարցում։