ԱՄՆ փոխպետքարտուղար Դոնֆրիդն երեկ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովի հետ։
Նրանք քննարկել են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում Հայաստանին և Ադրբեջանին ընձեռված պատմական հնարավորությունը։ Փոխպետքարտուղարը վերահաստատել է տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցության ուղիների բացմանն աջակցելու Միացյալ Նահանգների առաջարկը: Նա կողմերին կոչ է արել թուլացնել սահմանների լարվածությունն ու խրախուսել երկխոսության շարունակումը։