• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Արտասահման ճամփորդող զբոսաշրջիկների թիվը հասել է մինչհամավարակային մակարդակի կեսին

Այլ երկրներում ճամփորդող զբոսաշրջիկների թիվը ընթացիկ տարվա հունվար-մայիսին գրեթե կեսով վերականգնվել է կորոնավիրուսի համավարակից հետո։ Այս մասին նշվել է ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության երկուշաբթի տարածած մամուլի հաղորդագրությունում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Միջազգային տուրիզմը շարունակում է կայուն վերականգնման նշաններ ցուցադրել համավարակի ազդեցությունից հետո, չնայած տնտեսական եւ աշխարհաքաղաքական լուրջ մարտահրավերներին,- նշել են ՄԱԿ-ի կազմակերպությունում։- 2022թ. առաջին հինգ ամիսներին միջազգային տուրիզմի ոլորտում նկատվել է զգալի աճ. գրանցվել է մոտ 250 մլն միջազգային ճամփորդություն»։ «Դա համադրելի է 2021թ. հունվար-մայիսի 77 մլն ճանփորդությանը եւ նշանակում է, որ ճյուղը մոտ կեսով (46 տոկոս) վերականգնել է 2019թ. մակարդակը»,- ավելացրել են կազմակերպությունում։ Նշվել է նաեւ, որ հուլիսի 22-ի դրությամբ 62 ուղղություններում (որոնցից 39-ը՝ Եվրոպա) սահմանափակումներ չեն եղել՝ կապված COVID-19-ի հետ, Ասիայում ուղությունների մեծ մասում նույնպես սահմանափակումները մեղմվել են։ «Բայց սպասվածից ավելի մեծ պահանջարկը ստեղծել է լուրջ օպերացիոն եւ կադրային մարտահրավերներ»,- նշել են կազմակերպությունում։ Ուկրաինայում իրավիճակը նույնպես, կարծում են կազմակերպությունում, ինչպես նաեւ գնաճն ու տոկոսադրույքների ավելացումը, տնտեսական աճի դանդաղման մտավախությունները շարունակում են անհանգստացնել ճյուղի վերականգնման առումով։

2022թ. միջազգային ճամփորդությունների թիվը կհասնի մինչհամավարակային մակարդակի 55-70 տոկոսին։ «Արդյունքները կախված են փոփոխվող հանգամանքներից, հիմնականում շարունակվող գնաճից, ներառյալ էներգակիրների բարձր գները, ինչպես նաեւ առողջապահական ոլորտում տիրող իրավիճակից՝ կապված համավարակի հետ։ Անձնակազմի անբավարարությունը, օդանավակայանների  լուրջ ծանրաբեռնվածությունը, չվերթների ուշացումները եւ չեղարկումները նույնպես կարող են ազդել միջազգային տուրիզմի տվյալների վրա»,- նշել են ՄԱԿ-ի կազմակերպությունում։

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Ռոնալդոն մեծագույններից մեկն է, սակայն նա առաջին տեղում չէ. սա ընդամենը վիճակագրություն է․ Մեսսի


    Ռուսաստանի դեսպանը պարգևատրել է հայաստանցի երիտասարդ ակտիվիստներին


    Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները․ Հարութ Սասունյան


    Մարիխուանա, կաթուցիչներ ու դանակ. ինչ է հայտնաբերվել Երևանում պարեկների գիշերային շրջայցերի ժամանակ


    Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է


    Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները


    Քաջարանի թունելի և Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարական ընթացքը քննարկվել է կառավարությունում


    Հայաստանում 500 000 մարդ կա, որ ուզում է՝ Ղարաբաղը հետ բերե՞նք. պիտի կառավարենք իրավիճակը. Փաշինյան


    Հարց չունեմ, պարոն վարչապետ, ուզում եմ ասել շնորհակալություն․ Պողոսյանը՝ Փաշինյանին


    Ո՞ւմ ձայնն է կեղծված. ումը կեղծված է, դո՛ւրս եկեք հրապարակ. էն ժամանակ կտեսնեք. Նիկոլ Փաշինյան

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]