Foto

Ֆրանսիացի օրենսդիրները հավանություն են տվել գնողունակության նոր փաթեթին

Ֆրանսիացի օրենսդիրները հավանություն են տվել գնողունակության նոր փաթեթին՝  44 միլիարդ եվրոյի լրացուցիչ ծախսերին՝ վերացնելու ինֆլյացիայի կտրուկ աճի եւ էներգակիրների գների աճի հետեւանքները, գրում է Politico-ն։ 

Միջոցառումները ներառում են, այսպես կոչված, գնողունակության օրինագիծը եւ բյուջեի մասին օրենքի նորացված տարբերակը:

Օրինագիծը դեռ պետք է հավանություն ստանա Սենատի կողմից։