Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվելու է Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը։
Երեկ՝ հուլիսի 26-ին, տեղ է ունեցել քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի գործով առաջին նախնական դատական նիստը, որի ժամանակ պաշտպանական կողմը պատշաճ կարգով և ողջամիտ ժամկետներում ծանուցված չլինելով վարույթի նյութերին, նշեց, որ նման պայմաններում չի կարող պատշաճ պաշտպանություն իրականացնել և հեռացավ դահլիճից։ Մեկ ժամ ընդմիջումից հետո նիստը վերսկսվեց առանց պաշտպանների, Չալաբյանն ասաց, որ առանց պաշտպանների չի ցանկանում նիստին մասնակցել և այն հետաձգվեց:
Այսօր` հուլիսի 27-ին՝ ժամը 16:30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավարությունը կշարունակվի։








