Ռուսաստանը, հաշվի առնելով Արևմուտքի գործողությունները, չի բացառում այն սցենարը, որով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին այլևս շենգենյան վիզա չեն տրամադրվի։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական վարչության տնօրեն Իվան Վոլինկինը։ «Նախարարությունը ուշադիր արձանագրում է Եվրոպայից հնչող կոչերը՝ դադարեցնելու ռուսներին շենգենյան վիզաների տրամադրումը: Այդ հայտարարությունների մեծ մասն արվում է քաղաքական կամ հասարակական գործիչների՝ ռուսաֆոբների կողմից, և մենք դրանք համապատասխանաբար ընկալում ենք», - նշել է դիվանագետը:
«Շենգենյան համաձայնագրի անդամ մնացած երկրների հետ հյուպատոսական կապերի արմատական դեգրադացիայի դեպքում հնարավոր չէ բացառել նույնիսկ անհավանական թվացող սցենարները»,- հավելել է Վոլինկինը։
Աղբյուր՝ Lurer.com









