Foto

Ռոստելեկոմը՝ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլի գլխավոր հովանավոր

Տեղի է ունեցել արդեն ավանդույթ դարձած Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը, և Ռոստելեկոմը հերթական անգամ հանդես եկավ որպես մրցույթի գլխավոր հովանավոր։

Այն նպատակ է հետապնդում զարգացնել աշակերտների տրամաբանական, ճարտարագիտական ունակությունները՝ ստեղծելով տեսական գիտելիքների գործնական կիրառման հնարավորություն և խթանելով աշակերտների ստեղծարարությունը։

Մրցույթը կազմակերպել էր «Այբ» կրթական հիմնադրամը: Հատկանշական է, որ այս տարի մրցույթի մասնակից թիմերի թիվը կրկնապատկվել է՝ 8-19 տարեկան աշակերտներից կազմված 16 թիմ։ Ռոբոտաշինությամբ հետաքրքրվող աշակերտների թվի շարունակական աճ է նկատվում, մեծացել է նաև աղջիկների ներգրավվածությունը ռոբոտաշինության մեջ։ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլին մասնակցում էին երեխաներ Երևանից և ՀՀ այլ մարզերից՝ Շիրակ, Կոտայք, Սյունիք։