Foto

Տիգրան Արզաքանցյանը հանդիպել է Արա Աբրահամյանի հետ. քննարկել են Հայկական հարցը

«Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը ՌԴ կատարած այցի ժամանակ հանդիպում է ունեցել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ։

Կուսակցությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին  Ռուսաստանում մշտապես կամ ժամանակավորապես բնակվող կամ աշխատող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերն ու նրանց հուզող խնդիրները:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հայկական հարցի ու Հայաստանի անվտանգային համակարգին։ Կարևորվեց ներդրումային դաշտի ակտիվությունն ու հետագա համագործակցությունների խթանումը։