Foto

Միկա Բադալյանին տեղափոխում են Երեւան․ նրա մոտ նախաինսուլտային վիճակ է

Միկա Բադալյանին «Վաղարշապատ» հիվանդանոցից տեղափոխում են Երեւանի Հանրապետական հիվանդանոց։

«Վաղարշապատ» հիվանդանոցում եմ: Տեղում տեղեկացա, որ Միկա Բադալյանին տեղափոխում են Հանրապետական հիվանդանոց»,- «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ տելեգրամի իր ալիքում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

Ավելի վաղ նա հայտնել էր Միկա Բադալյանի՝ քրեակատարողական հիմնարկից քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելու մասին։ Նրա փոխանցմամբ՝ պատճառը նախաինսուլտային վիճակն է։