Foto

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է ներկայացրել

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը դադարեցնում է վարչական շրջանի ղեկավարի իր աշխատանքային գործունեությունը: Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում է գրառում արել` տեղեկացնելով այդ մասին։

«Ձեր վստահության շնորհիվ պատիվ եմ ունեցել շուրջ 4 տարի իմ ներդրումն ունենալ ի շահ և ի բարօրություն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչների ծավալվող աշխատանքներին: Պաշտոնավարմանս առաջին իսկ օրվանից ինձ վստահված աշխատանքին վերաբերվել եմ ամենայն պատասխանատվությամբ, փորձել անել հնարավորինս առավելագույնը, ինչ խոսք՝ անելիքներ դեռ շատ կան»,– գրել է Հակոբյանը։

Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ում հետ աշխատել է։ Հակոբյանը չի նշում աշխատանքից ազատման պատճառները։

Հիշեցնենք, որ 2018թ. նոյեմբերի 15-ին է Կարեն Հակոբյանը նշանակվել էր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար: 2022թ. հունվարի 24-ին վերանշանակվել էր նույն պաշտոնում: