• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգում փակուղի չկա․ Արմեն Գրիգորյան

Հայաստանը շարունակում է աշխատել, որպեսզի հնարավոր լինի հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման օրակարգը հնարավորինս արագ առաջ տանել, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք այս գործընթացը փակուղում չէ՝ հաշվի առնելով, որ Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ նախատեսված վերջին հանդիպումը չեղարկվեց։

«Ես այն չէի որակի փակուղի, որովհետև նախ՝ դելիմիտացիայի մասով առաջին հանդիպումը սահմանին տեղի է ունեցել փոխվարչապետերի մակարդակով, և երկու կողմերն էլ դրական են գնահատել այդ հանդիպումը։ Մյուս հանդիպումը գիտեք, որ պետք է տեղի ունենա Մոսկվայում, իսկ հաջորդը՝ Բրյուսելում։ Հույս ունենք, որ հնարավորինս շուտ համաձայնության կգան, և այդ հանդիպումը տեղի կունենա։ Տեղյակ եք նաև, որ վերջերս Պետերբուրգում ապաշրջափակման թեմայով փոխվարչապետերը հանդիպել են և ընդհանուր առմամբ դիրքորոշումները հնարավորինս փորձել են մոտեցնել։ Կարծում եմ՝ այս առումով ևս դրական ազդակ ունենք և հնարավորություն կա առաջ շարժվելու»,– ասել է նա։

ԱԽ քարտուղարը նշել է, որ Հայաստանը պատրաստ է բանակցություններին, և Ադրբեջանի կողմից նման քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր կլինի ավելի արագ առաջ շարժվել։ «Ես կարող եմ ևս մեկ անգամ հրապարակային հաստատել, որ հայկական կողմը միշտ պատրաստ է առարկայական բանակցությունների, և եթե նմանատիպ քաղաքական կամք դրսևորվի [Ադրբեջանի կողմից  – խմբ․], բնականաբար մենք ավելի շատ արագ առաջ կգնանք»,– ասել է նա։

ԱԽ քարտուղարը հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի իր և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։ «Այդ հանդիպման և այլ հարցեր քննարկվում են ․․․ քննարկում ենք, որպեսզի հանդիպում լինի, նաև այլ ուղղություններով քննարկումներ են ընթանում։ Հույս ունենանք, որ նաև մոտ շրջանում խաղաղության պայմանագրի առարկայական հանդիպումներ կլինեն, և մենք կկարողանանք առաջ շարժվել, արտգործնախարարություններն այս ուղղությամբ աշխատում են, հույս ունենանք, որ նույնիսկ մոտ շրջանում այդպիսի առաջընթաց կունենանք։

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Հեռուստահաղորդավար Արտյոմ Կարապետյանը մամուլի խոսնակ է նշանակվել


    Վերանորոգում են անելու, հետո տարածքը տան մի քանի բրենդի, մեզ չեն տա. ակցիայի մասնակից


    Էսքան մարդ մնում է անգործ, «Ռոսիա մոլն» ուզում են տան մի քաբի բրենդի. առևտրական


    270 մլն եվրո գումար են ստացել, ձեզ աջակցե՞լ են, բիզնեսմեններ. ակցիայի մասնակից


    Գնամ մետրոյի տակ փո՞ղ հավաքեմ, թոշակառու եմ. առևտրական


    Սուքիասյանը ինչ ունի՝ ստեղի աշխատողների շնորհիվ է, մենք ենք իր բիզնեսը զարգացրել. ակցիայի մասնակից


    Եթե էդքան բրենդամոլ ազգ ենք, բրենդ գնողների համար ուրիշ տարածք տայիք. ակցիայի մասնակից


    30 տարի ներքնազգեստ եմ վաճառել, ու՞ր գնանք, տեղ չունենք. ակցիայի մասնակից


    Ախպե՛ր, սաղդ հելե՛ք վերև, ի՞նչ եք կանգնել ստեղ. ադմինիստրացիայի ներկայացուցիչը՝ աշխատակիցներին


    Խաչիկ Գալստյանը կմնա կալանքի տակ․փաստաբան

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]