Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետը հրապարակել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիների միջև կայացած վերջին հանդիպման արդյունքները: Նա նշել է, որ որոշակի պայմանավորվածություն է ձեռք բերվել 3-րդ երկրների քաղաքացիների համար Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բացելու վերաբերյալ և օդային տրանսպորտով Թուրքիա-Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնելու մասին:
«Հիմա շատ կարևոր է, որ մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն, որովհետև քաղաքական պայմանավորվածությունը՝ պայմանավորվածություն, բայց այդ աշխատանքից է կախված դրանց իրագործումը»,- ասել է վարչապետը:
Վարչապետը հանձնարարել է կոորդինացված աշխատել, որ հնարավորինս շուտ կարողանան իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները:









