Foto

Ինձ համար անընդունելի է, որ հայը չի խաղում Հայաստանի հավաքականում․ Յուրա Մովսիսյան

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը Metaratings-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Արսեն Զախարյանի՝ Ռուսաստանի հավաքականում խաղալու որոշումը։

«Էլ ի՞նչ կարող ենք ասել, եթե նա խաղում է Ռուսաստանի հավաքականում: Ինձ համար անընդունելի է, որ հայը չի խաղում Հայաստանի հավաքականում: Բայց սա նրա ընտրությունն է, հաջողություն նրան ապագայում։ Ֆեդերացիան միշտ խաղացողներ է փնտրում, բոլոր խաղացողների հետ կապի մեջ է թե՛ Եվրոպայում, թե՛ ԱՄՆ-ում։ Նրանք խաղացողներ են փնտրում ամբողջ աշխարհում, ցանկանում են օգնել յուրաքանչյուր խաղացողի։ Բայց սա յուրաքանչյուր ֆուտբոլիստի ընտրությունն է, մենք չենք կարող ստիպել նրան խաղալ Հայաստանի հավաքականում»,- ասել է Մովսիսյանը: