Foto

Հիսուս Քրիստոսի արձանը կկառուցվի Հատիս լեռան վրա

Կառավարության նախնական գնահատականը դրական է Հիսուս Քրիստոսի արձանի նախագծի վերաբերյալ, այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

««Մուլտի գրուպ» ընկերության նախագահը կամ ընկերությունը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ: Համապատասխան փաստաթղթերը ներկայացրել են կառավարություն, կառավարության մարմինները պետք է քննարկեն և որոշում կայացնեն: Մեր նախնական գնահատականը դրական է նախագծի վերաբերյալ, որովհետև, կարծում ենք, որ զբոսաշրջային հետաքրքրությունը ՀՀ-ի համար էական կմեծացնի», - նշեց Փաշինյանը։

Նա հույս հայտնեց, որ համապատասխան մարմինները պատշաճ ժամկետներում հարցը կքննարկեն և նախագիծն առաջ կընթանա նախատեսված ձևով և տրամաբանությամբ։