Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը ԱԺ այսօրվա նիստում երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը: Նա կփոխարինի ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանին, որը վերջերս վայր դրեց մանդատը, քանի որ նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր:









