Բարձրագույն դատական խորհրդի անդամ Լիպարիտ Մելիքջանյանի՝ ԲԴԽ անդամի լիազորություններն այսօրվանից դադարեցված են։
«Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի անդամ Լիպարիտ Ռոբերտի Մելիքջանյանի կողմից 2022 թվականի հուլիսի 4-ին ներկայացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 2-րդ մասով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է՝ Լիպարիտ Ռոբերտի Մելիքջանյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները 2022 թվականի հուլիսի 4-ից համարել դադարած»,- նշված է ԲԴԽ որոշման մեջ։
Հիշեցնենք, որ Լիպարիտ Մելիքջանյանն ԱԺ կողմից ընտրվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր: Այսօր նախագահականում տեղի է ունեցել նրա երդմնակալության արարողությունը։








