Foto

Հասկանալի է, որ հակված եք հանձնելու, սակայն այլ պատճառաբանություններ փնտրեք․ Գևորգ Դանիելյան

Իրավագիտության դոկտոր,  արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյւանը գրում է.

«Հայ երեսփոխաններ, պետական ու քաղաքական գործիչներ, անչափ խնդրում եմ զուսպ եղեք, պատեհ, անպատեհ դատողություններ մի արեք տարածքների պատմական պատկանելության և իրավական առանցքային հարցերի շուրջ: Հասկանալի է, որ հակված եք հանձնելու ու զիջելու, սակայն այլ պատճառաբանություններ փնտրեք:

Հաջորդ սերնդին մի զրկեք արժանապատիվ, խելամիտ որոշումներ կայացնելու և գործելու տարրական հնարավորությունից:

Վերջապես, դուք ոչ պատմության, ոչ էլ իրավագիտության գիտակ չեք, ինչը բազմիցս է միանշանակ բացահայտվել, իսկ իբր թե տվյալ իրավիճակն արդարացնելու համար պնդումներ անելը չի սահմանափակվելու ներկա զարգացումներով, այլ գործելու է բումերանգի օրենքը ....»։