Ֆեյսբուքյան օգտատերն ահազանգում է՝
օդանավակայում «FLYONE Armenia» ավիաընկերությունը հաշվառման համար վճար է պահանջում
30 եվրո, ինչն ըստ օգտատիրոջ՝ ընդունված
չէ ամբողջ աշխահում։ Ըստ օգտատեր Արման Բաղդասրյանի՝ օդանավակայում նրան ասել,
որ հնարավոր է անվճար օնլայն հաշվառում անել, բայց միայն օդանավակայում է պարզել, որ թռիչքից
4 ժամ առաջ այդ հնարավորությունը դադարում է գործել։
«FLYONE Armenia» ավիաընկերության կառավարման
խորհրդի նախագահ Արամ Անանյանը հաստատում է օգտատիրոջ կողմից բարձրացված տեղեկությունը և միաժամանակ հայտնում, որ այն ընդունված պրակտիկա
է։ «Հայաստանից և դեպի Հայաստան թռիչքներ իրականացնող բազմաթիվ ավիաընկերություններ
նույնպես աշխատում են այդ մոդելով․ առցանց հաշվառում չանցնելու դեպքում օդանավակայանում
գանձվում է որոշակի գումար։
Կարևորելով մեր ուղևորների կարծիքները՝
տեղեկացնում ենք, որ մեր չվերթերի առցանց հաշվառումը բացվում է թռիչքից 24 ժամ առաջ
և փակվում է թռիչքից 4 ժամ առաջ: Առցանց հաշվառման վերաբերյալ տեղեկատվությունը նշվում
է տոմսի ամրագրման մեջ, այնուհետև թռիչքից 24 ժամ առաջ Ձեր ամրագրման մեջ նշված էլ.
հասցեին ուղարկվում է ծանուցում՝ անվճար առցանց հաշվառման բացվելու մասին: Նամակի հղումով՝
ուղևորը կարողանում է պարզագույն եղանակով իրականացնել իր առցանց հաշվառումը։ Առցանց
հաշվառում չանցնելու դեպքում օդանավակայանում գանձվելու է 30 եվրոյին համարժեք դրամ»,-
տեղեկացնում է Անանայանը՝ նշելով, որ այդ կերպ իրենք խրախուսում են օլայն հաշվառումը,
որն ավելի հարմարավետ և արդյունավետ է։ Իսկ
այդ դեպքում ինչո՞ւ է ամենահարմարավետ գործիքը 4 ժամ առաջ դառնում անկիրառելի՝ Անանյանը
կրկին հղում է անում մյուս ավիաընկերություններին, որոնց մոտ կա նման պրակտիկա։
Քաղավիացիայի կոմիտեի նախագահի մամուլի
հարցերով օգնական Լիլիթ Աղաբեկյանն ասում է․ «Առհասարակ հաշվառումն անվճար է, բայց
կան ընկերություններ, որ դրա համար արժեք են սահմանում և պարտավոր են տեղյակ պահել
հաճախորդին՝ ընդ
որում նաև օնլայն հարթակում։ Ուղևորները հաճախ ուշադիր չեն լինում այդ գրառումներին։ Մենք միջամտում և ավիաընկերությունից պարզաբանումներ
ենք խնդրում կոնկրետ դեպքերի մասով, բայց կարևոր է նկատել, որ ուղևորը, երբ տոմսը ձեռք
է բերում կոնկրետ ընկերությունից, կնքվում
է որոշակի պայմանագիր, որով երկու կողմերը ձեռք են բերում համաձայնություն։
Այստեղ մենք արդեն վերահսկողություն չունենք։ Եթե կոնկրետ դեպքեր կան, ապա քաղաքացիներին
խնդրում ենք գրավոր դիմում գրել, յուրաքանչյուր նամակ առանձին ուսումնասիրության առարկա
է դառնում»։
Սրանից զատ Անանյանին արձագանքել է
մեկ այլ օգտատեր՝ Մերի Հովհաննիսյանը, ով գրել է․ «Հարգելի Արամ, հունիսի 26-ին Երեւան-Մոսկվա թռիչքի առցանց հաշվառում եմ իրականացրել եւ վճարել եմ 8 ԱՄՆ դոլար: Անվճար տարբերակ
պարզապես չկար:. Նունը նաեւ` Սոչի- Երեւան թռիչքի պարագայում էր հունիսի 9- ին»։ Անանյան
ասում է՝ իրենք
կարևորում են հաճախորդների կարծիքները և հետևողական
են, այս դեպքն էլ կուսումնասիրեն, բայց շարունակելու են օնլայն հաշվառմանը խրախուսելու
իրենց քաղաքականությունը։
Եթե մի շարք այլ երկրներ թռիչքների
համար ավիաընկերությունների լայն ընտրության հնարավորություն ունեն և կարող են ընտրել
անվճար և վճարովի հաշվառում իրականացնող ընկերությունների
միջև ապա Հայաստանում դա այնքան էլ իրատեսական չէ։ «FLYONE Armenia»-ն դառնում է գերիշխող՝ մի շարք ուղություններով թռիչքների զգալի մասն ապահովում է հենց այս ընկերությունը։
Օրինակ՝ Երևան-Ստամբուլ-Երևան ուղությունը սպասարկում են «FLYONE Armenia»-ն և թուրքական
«Պեգասուս» ընկությունը, որոնք գումարի գանձում են իրականացնում և ստացվում է, որ հաշառումը վճարովի է կամ էլ չես թռնի։ «Քաթար» ավիաընկերությունն օրինակ անվճար է, բայց հիմնական ուղությունները, որտեղ թռչում է «FLYONE
Armenia»-ն այս ընկրությունը գրեթե թռիչքներ չի իրականացնում։
Նշենք նաև, որ «FLYONE Armenia» ավիաընկերության անունը կապվում է ԱԺ իշխանական
պատգամավոր Խաչատւր Սուքիասյանի անվան հետ։









