Foto

ԵԽ-ն Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամ երկրի թեկնածուի կարգավիճակ շնորհեց

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում հավանություն են տվել Ուկրաինային և Մոլդովային կազմակերպությանն անդամակցելու թեկնածուների կարգավիճակի տրամադրմանը, հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։

«Համաձայնությունը ձեռք է բերվել»,- գրել է նա Twitter-ում։

Ուկրաինայի և Մոլդովայի համար դրական որոշման ընդունման մասին Twitter-ում գրել է նաև Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե Բեթելը։

Եվրոպական խորհուրդը հետագա քայլեր կձեռնարկի այն բանից հետո, երբ թեկնածու երկրները կատարեն Եվրոպական հանձնաժողովի կողմից ձևակերպված պայմանները։