Foto

Էդգար Սևիկյանը կխաղա Հայաստանի հավաքականում

Իսպանական «Լևանտեի» հայազգի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը որոշել է հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում՝ տեղեկացնում է ռուսաստանցի լրագրող Արարատ Մամբրեյանը։

«Այդ մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկայում։ 20-ամյա կիսապաշտպանը ներկա է եղել Հայաստանի և Շոտլանդիայի հավաքականների միջև խաղին։ Բացառված չէ, որ հենց այդ օրերին է   ձեռք  բերվել վերջնական պայմանավորվածություն»,- գրել է լրագրողը:

Սևիկյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է։ 2017 թվականին նա տեղափոխվել է «Լևանտե»։ Նախորդ մրցաշրջանում այդ ակումբի երկրորդ թիմի կազմում հանդես է եկել Սեգունդա Բ-ում, որում անցկացրած 13 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ։ Ավելի վաղ Սևիկյանը հայտարարել էր, որ «Լևանտեի» հետ հունիսի 30-ին ավարտվող պայմանագիրը չի երկարաձգի:

Էդգարը 4 խաղ է անցկացրել Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում, հանդես է եկել նաև այդ երկրի բոլոր տարիքային հավաքականներում: