Foto

Բորել. Ուկրաինայից հացահատիկի արտահանման արգելափակումը ռուսական ռազմական հանցագործություն է

Երկուշաբթի օրը ԵՄ երկրների արտգործնախարարները Լյուքսեմբուրգում քննարկում են ուկրաինական հացահատիկի արտահանման խնդիրը։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ռուսաստանը ռազմական հանցագործություն է կատարում՝ արգելափակելով Ուկրաինայից սննդամթերքի արտահանումը։

Ներխուժման սկզբից ռուսական ռազմածովային ուժերը արգելափակել են սևծովյան բոլոր նավահանգիստները։

ՄԱԿ-ի տվյալներով՝ աղքատ երկրներում սննդի պակասն արդեն իսկ սուր է։