Foto

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 7 մեդալ է նվաճել Վրաստանում

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 7 մեդալ է նվաճել Վրաստանի Գորի քաղաքում կայացած միջազգային մրցաշարում, որից 3-ը ամենաբարձր հարգի։

Պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 63,5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, 67կգ քաշային Արես Հակոբյանը և 80 կգ քաշային Համլետ Ադամյանը։

48 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը, 67 կգ քաշային Արման Միսկարյանը և 71 կգ քաշային Գարիկ Անթանոսյանը նվաճել են արծաթե մեդալ։

Եվս 4 հայ բռնցքամարտիկ արժանացել է բրոնզե պարգևի։ Հաղորդում է ArmSport.am-ը։