Foto

Ավտովթար Արշակոիւնյանց պողոտայում

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 23:45-ի սահմաններում  Երևանի բնակիչ, 22-ամյա Արա Աղաբաբյանը իր վարած BMW 228  մակնիշի ավտոմեքենայով  Արշակունյաց պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին և մասամբ հայտնվել դրա վրա: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: Վթարի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում: