Ռուսաստանի հայերի միության 22 ամյակի կապակցությամբ կազմակերպության ղեկավար Արա Աբրամյանը ուղերձ է հղել մեր հայրենակիցներին:
Ուղերձում նշվում է, որ անցած 22 տարվաընթացքում կազմակերպությունը դարձել է Ռուսաստանում բնակվող մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների մեծ ընտանիքը: Այդ ընթացքում հսկայական հասարակական աշխատանք է կատարվել մեր ազգային ինքնության պահպանման, ազգային-մշակութային զարգացման, մեր միասնականության ամրապնդման, Ռուսաստանի բազմազգ ժողովրդի համար ազգամիջյան խաղաղության, բարեկամության և համաձայնության համար:
«Մենք երազել ենք Հայաստանն ու Արցախը տեսնել ուժեղ ու բարգավաճ և շատ բան ենք արել դրա համար: Այս ընթացքում շատ բան է փոխվել, բայց մեր հավատարմությունը և սերն առ Հայաստան և Ռուսաստան, խաղաղության, բարու և արդարության նկատմամբ մեր հավատարմությունը մնացել է անփոփոխ»,-ասվում է Արա Աբրամյանի ուղերձում:
Ռուսաստանի հայերի միության նախագահը նշել է, որ կազմակերպության առջև ծառացած խնդիրները՝ հասարակությանը ծառայելու ազնիվ գործը, առավել մեծ ջանքեր են պահանջում և կազմակերպությունը վստահորեն գնալու է այդ ճանապարհով: