Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև երկխոսությունը բացակայում է, երկկողմ հարաբերությունները գտնվում են զրոյական կետի վրա: Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը «РИА Новости»-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով 2021 թվականին Ժնևում տեղի ունեցած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի արդյունքները:
«Ռուս-ամերիկյան երկխոսությունը, որպես այդպիսին, բացակայում է»,-ասել է Պեսկովը:
Երեկ Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի շփումն անհրաժեշտ է, սակայն դա պետք է լինի փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա: Նրա խոսքով՝ վերադարձ ժնևյան ոգուն հազիվ թե լինի, սակայն կարող են լինել նոր հույսեր, շփման նոր ռեժիմ:
Ժնևում 2021-ի հունիսին կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի արդյունքներով կողմերը հայտարարել էին ռազմավարական կայունությանն ուղղված համապարփակ երկխոսության գործարկման մտադրության մասին՝ ստեղծելու սպառազինությունների նկատմամբ ապագա վերասկողության հիմք:









