Foto

Ե՛վ իշխանությունը, և՛ ընդդիմությունն ամեն կերպ փորձում են խուսափել պարտությունից ․ քաղաքագետ

Երեկ ընդդիմությունը հայտարարեց, որ այսօրվանից հավաքում է Ֆրանսիայի հրապարակի վրանները և անցնում ցանցային պայքարի։ Իշխան Սաղաթելյանը  խոսեց ձեռքբերումներից՝ չմոռանալով անդրադառնալ նաև բացթողումներին։ Այն որ շարժումը դրական արդյունքներ է արձանագրել, քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը համամիտ չէ Սաղաթելյանի հետ։ Չի վստահում նաև մարտավարության փոփոխությանը։ Քաղաքագետի համոզմամբ փոքր երկրներում իշխանափոխություն անելու համար դրսից մեծ ֆինասավորումներ են պետք, ճիշտ այնպես ինչպես տեղի ունեցավ 2018թ-ին։ «Ցանցային պայքարի հետ համամիտ չեմ, երբեք պայքարի այդ տեսակն իշխանափոխության չի բերել։ Արդյունավետը տեսանք 2018թ-ին, իբր թե ժողովրդրի ճիչն էին լսելի դարձնում։ Եղան և՛ տեխնոլոգիաներ, և՛ արևմտյան ուժերի ֆինասավորում, իսկ իշանությունն էլ սկուտեղի վրա  մատուցվեց սրանց։ Միայն այն, որ ԱՄՆ-ի դեսպանները կոկորդով պաշտպանում են այս իշխանափոխականներին, դա փաստում է, որ կեղծ հեղափոխությունն ամերիկամետ էր։ Այն իսկզբանե եղել է կեղծ և շարունակվում է այպիսին մնալ»,- ասաց Շաքարյանց շարունակելով զուգահեռներ անցկացնել 2018թ-ի և այս պայքարների միջև։ Նա կարծում է ընդդիմությունը փող չունի կամ էլ չի ցանկանում ծախսել, քանի, որ երկար ժամանակ քաղաքը լարվածության մեջ պահելը ենթադրում է ֆինասական մեծ ռեսուրսներ։ Արտաքին ուժերի աջակցություն էլ չի տեսնում, վստահ է, որ այդ ուժերը երկրում հաշված օրերի ընթացքում կարող են փոփոխություններ անել։

«Ինձ համար ձեռքբերում կլիներ, եթե իշխանության մեջ փոփոխություն լիներ։ Իշխանությունը ոնց բիրտ թուրք եղել է, այնպես էլ մնում է։ Ընդդիմությունը կրկնում է նախորդ սխալները, ինչ արեց Վազգեն Մանուկյանի ղեկավարած շարժումը, գնում է նույն սխալ գծով։ Ինչ-որ կերպ ոտքի են կանգնեցրել բավական շատ մարդկանց և հիմա ասում են՝ դե վերջ այս փուլն ավարտվեց։ Այն ժամանակ էլ Վազգեն Մանուկյանն ասաց, որ իրենք այդ փուլն ավարտել են, իսկ հիմա գնում են ընտրությունների, այս անգամ այդ էլ չկա։ Մինչ դեռ շատ խելացի և գիտակից մարդիկ ասում էին, որ գնալ մի ընտրությունների, որտեղ լինելու է դրսի ուժերի խիստ ներգրավվածությունը, անմիտ է։ Նրանք ամեն քայլի գնալով, ընտրակեղծիքներով ձևակերպեցին իրենց մանդատը։  Իշխանությունը որոշել է բռնաբարել և ոնչնչացնել հայ ազգը, հայկական պետականությունը միչև վերջ։ Սա իրենց գլխավոր խնդիրն է, որն իրենք լուծում են, իսկ այս գործընթացը չի կանգնել, ընդդիմությանը չի կարողացել կանգնեցնել։ Եթե ձեռքդ գցում ես մի պարանի, ապա պետք է շարունակես միչև որ կհաղթես կամ կպարտվես։ Հիմա տեսնում ենք, որ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունն ամեն կերպ փորձում են խուսափել պարտությունից և պատրաստ չեն դրան։ Դա արդեն մանկական խաղ է՝ այս ու այն կողմից՝ պարանը ձգել, միչև պոկվի։ Պետականությունը պահելը մանկական խաղ չէ, իսկ սրանք  երկուսն էլ այնքան խորն են սուզվել այդ խաղի մեջ, որ չեն էլ ուզում ավարտեն։ Նրանց նույնիսկ նոր պարան պետք չէ։ Ի՞նչ է ասում ընդդիմությունը ՝ գնացեք տանը նստեք, նոր ցանցային պայքար ենք մղելու։ Մինչև փողոց դուրս գալն էլ էին մարդիկ տանը նստած, սոցցանցերում էլ էին ակտիվ, իսկ հրապարակում բոլորը սպասում էին գործողությունների, ընդ որում ՝կտրուկ։ 2 ամիս մարդկանց տարան փողոցային պայքարին, իսկ հիմա ասում են ցանցային պայքար, դե արի ու մի ջղայնացի։ Ասում են թե քաղաքակիրթ ձևով, քաղաքակիրթ պայքար՝ այստեղ քաղաքակիթ լեզու գոյություն ունենալ չի կարող, եթե ուզում ենք փրկել հայրենիքն ու պետականությունը։ Տեսել ենք, թե ոնց է Փաշինյանը սկզբից քայքայել, հետո ոչնչացրել Արցախի պետականությունը, հիմա էլ նույնն անում է Հայաստանում։ Արցախը պաշտպանական վահանն էր, իսկ հիմա մենք անպաշտպան եք։ Ինչ արվում է հիմա՝ դա զինված ուժերի ոչնչացում է։ Որևէ տարածք, եթե ինքնապաշտպանության ուժեր չունի, այն չի կարող լինել պետականություն»,- եզրափակեց մասնագետը։

Հեղինակ: Աննա Ավետիսյան